A
A
Շանթ Սարգսյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի շախմատի տանն այսօր ավարտվեց Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը:
Այսօր կայացած վերջին տուրում մրցաշարի միանձյա առաջատար Շանթ Սարգսյանը սևերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց Արթուր Դավթյանի հետ և վաստակեց 7,5 միավոր: Նրան կարող էր հավասարվել միայն Սամվել Տեր-Սահակյանը, սակայն վերջինս պարտվեց Ամին Տաբաթաբաեին։
Այդպիսով, հուշամրցաշարի հաղթող դարձավ Շանթ Սարգսյանը: Երկրորդ տեղը գրավեց Արթուր Դավթյանը, երրորդ` իրանցի գրոսմայստերը:
Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Պատանի շախմատիստների մեջ ուժեղագույն ճանաչվեց ՖԻԴԵ-ի վարպետ, 16-ամյա Արսեն Դավթյանը, որը 6,5 միավորով հուշամրցաշարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: