A
A
Արցախում կիբեռհանցագործներն ակտիվացել են. զգուշացում ԱՀ ՆԳՆ-ից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿիբեռհանցագործները ակտիվացել են: Պարբերաբար թարմանում է վիճակագրությունը: Ավելանում է Արցախի այն քաղաքացիների թիվը, որոնք վստահել են անծանոթին, նրան ուղարկել բանկային կամ այլ տվյալներ և դեպքերի մեծ մասում՝ կրել բավական խոշոր նյութական վնաս:
Դրանից կարելի է խուսափել՝ պարզապես ոչինչ չանելով: ՆԳՆ-ից հորդորում են. անծանոթներին բանկային կամ այլ տվյալներ չփոխանցել և կասկածելի գործարքների չգնալ:
Անգամ հանցագործության փաստը հաստատելուց հետո, գրեթե առանց բացառության, անհնար է լինում կորցրած միջոցները վերադարձնելը, քանի որ գումարը հափշտակողները՝ Արցախի սահմաններից դուրս են:
Մանրամասները՝ Արցախի հանրային ՀԸ տեսանյութում