Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը Քոչարյանի կողմից տարածքների փոխանակման մասին մի փաստ էր տվել Դեմիրճյանին․ Բաբաջանյան (տեսանյութ)

«Ես ուզում եմ բացահայտել մի կարևոր փաստ․ Երևանն է եղել միջանցքների փոխանակման տարբերակի հեղինակը։ ԵԱՀԿ Մինսկի խմբին Երևանն է ասել, որ կարող ենք այսպիսի հարց քննարկել, որպեսզի շոշափեն Բաքվի տրամադրությունները։ Այս մասին անգամ Քոչարյանն է իր գրքում ասել, թե Ադրբեջանին սուվերեն միջանցք տանք և Արցախի ու Հայաստանի միջև կայուն հաղորդակցության ուղի հաստատենք։ Սա մեծ քարտ-բլանշ էր Ադրբեջանի ձեռքին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ խոսելով Արցախի հակամարտության կարգավորման մասին։

Ա․Բաբաջանյանը պատմում է, որ 1999թ․ Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղար Սթրոբ Թալբոթին խնդրել է միջնորդել Ռուսաստանին, որ նրանք ետ կանչեն միջանցքների առաջարկության վերաբերյալ տված համաձայնությունը։ ԱՄՆ-ը հրաժարվել է միջնորդել՝ ասելով, որ դա արկածախնդրություն է։ «Դրան արդեն հաջորդել է Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տխրահռչակ տարբերակը, որը ենթադրում էր ամբողջական կարգավորում»,- ասում է Բաբաջանյանը։

Ա․Բաբաջանյանը նաև հիշում է, որ 2003թ․ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր միջոցով Ստեփան Դեմիրճյանին է փոխանցել  ԼՂ կարգավորման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից տարածքներ փոխանակելու վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որպեսզի նա հրապարակի։  

«Այնտեղ ամբողջությամբ նկարագրված է, թե տարածքների փոխանակման ինչ տարբերակ է քննարկվում։ Եվ դա 2002թ․ դեռ ակտուալ թեմա էր։ Ես դա հասցնում եմ Դեմիրճյանին, բայց Ալբերտ Բազեյանը հասկանալով խնդրի լրջությունը՝ թույլ չի տալիս, որ հրապարակի։ Ենթադրաբար դա կարող էր լուրջ լարումներ առաջացնել»,- պատմում է Ա․Բաբաջանյանը։

Անդրադառնալով արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները կգործեն պարզեցված ռեժիմով՝ Բաբաջանյանն ասում է, թե դա միայն Ադրբեջանին և Նախիջևանին միացնող ճանապարհ չէ։ «Դա նաև Ռուսաստանը Թուրքիային միացնող ցամաքային միակ ճանապարհ է։ Եվ 44 օրյա պատերազմի իմաստն էր այդ միջանցքը, որ պատերազմի արդյունքում ստանար այդ ճանապարհը, որպեսզի կարողանար խուսափել Արևմուտքի կողմից կիրառվելիք պատժամիջոցներին»,- եզրափակեց Բաբաջանյանը։

 

 

Մանրամասները՝   տեսանյութում։