Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանն իր ուղեղին մեսիջ ուղարկեց, որ քաղաքականությունն իր բանը չէ․ Հ․ Ասլանյան (տեսանյութ)

«Այդ գործողություններից հետո Իշխան Սաղաթելյանը ընդհանրապես արժեքազրկվեց և դարձավ քաղաքական դիակ»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով «Դիմադրություն» շարժման արդյունքներին։

Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շարժումը ձախողել են։

Պատգամավորը նշում է, որ «Դիմադրություն» շարժումը որևէ դրական ազդեցություն չի ունեցել․ «Եթե նրանք ուզում էին կառավարությանը, իշխանությանը, Ազգային ժողովին վնաս տալ կամ հեղինակությունը գցել, դա նրանց ոչ միայն չհաջողվեց, այլև իրենց դեմ հանեցին ժողովրդական նոր մասսաների»։

Մանրամասները՝ տեսանյութում։