A
A
Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ նամաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է Ավինյանը: