Բացել լրահոսը Փակել լրահոսը
փրկարար
A A
Պաշտոնական

Պայթյուն «Վելլար Գրուպ»-ի տարածքում. նախնական տվյալներով՝ 1 զոհ ու 1 վիրավոր կա

Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած, հայտնում է ԱԻՆ-ը:

Ավելի ուշ պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ․ Կ․-ն (ծնված 1957թ.) մահացել է, իսկ Գ․ Ս․-ն (ծնված 1958 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները հետախուզել են տարածքը. փլուզման և հրդեհի նշաններ չեն հայտնաբերել: