Բացել լրահոսը Փակել լրահոսը
288940937_390506729775059_4736999674093077051_n
A A
Պաշտոնական

Ոչ ոք միանձնյա չի կարող լուծել բոլոր խնդիրները. Քաղավիացիայի նոր նախագահ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ Միհրան Խաչատրյանը երախտիքի խոսք է հայտնել իրեն շնորհավորողներին.
 
Սիրելի քաղաքացիներ, ընկերներ, գործընկերներ,
Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։
 
Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։
 
Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի
փառքը և բարձր հեղինակությունը:
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ Միհրան Խաչատրյան