Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այ մարդ, արևմտամետ ե՞ք, ձեր ցավը տանեմ, խնդիր չկա․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

«Կրկնում եմ՝ Արցախի ճակատագիրը վտանգված է։ Դուք սիրու՞մ եք Արցախը»,- լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը։

Նա, դիմելով լրագրողին, հարցադրում արեց՝ «ի՞նչ է Արցախը ձեզ համար»։

Նախարարի պնդմամբ, եթե սիրում ենք Արցախը, ապա պետք է այնպես անենք, որ այն չկորցնենք, այլապես կկորցնենք նաև Հայաստանը։

«Այ հիմա շրջում ենք, տեսնում ենք մարդիկ կաֆեներում նստած, կարծես թե բան չկա։ Չէ, այդպես չէ՝ մեկ վայրկյանում փոխվելու է»,-համոզված է Բաբայանը։

Ըստ Բաբայանի՝ 2020-ի սեպտեմբերի 26-ին Արցախում էլ էին մարդիկ անհոգ նստած։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ռուսական կողմը չի կատարել դաշնակցի իր պարտականությունները, Բաբայանն ընդգծեց․ «Իրավունք ունե՞նք մենք որևէ երկրի քարկոծենք, հատկապես երկիր, որից կախված է մեր անվտանգությունը և ապագան»։

Արցախի ԱԳՆ նախարարը հավելեց, որ դա չի նշանակում, թե հարցը մեզնից կախված չէ։