Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Վարդազարյանը գիտակցում է, որ եթե ինքը խորտակվում է, պետք է իր հետ խորտակի մյուս բոլորին․ Ս․ Սաֆարյան (տեսանյութ)

«Տպավորություն է, որ եթե Ջհանգիրյանը չլինի, իշխանությունը 3  գործն էլ կհարուցի Վարդազարյանի դեմ»․ այս կարծիքին է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որն անդրադարձավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտնի ձայնագրությանը, որտեղ ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել Վարդազարյանին՝ հրաժարվել պաշտոնից։

Ըստ քաղաքագետի, Ռուբեն Վարդազարյանը գիտակցում է, որ եթե ինքը խորտակվում է, պետք է իր հետ խորտակի նաև մյուս բոլորին, ովքեր փոխկապակցված են այդ գործընթացի հետ․ 

«Առաջիկա օրերին, մի քանի սկանդալային դեպքերի մասին կհարապարակենք Վարդազարյանի մասով»։

Ստյոպա սաֆարյանը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը նման կազմով իրավունք չունի գործելու․

 «Սեռական բնույթի հայհոյանքներ, փողոցի լեքսիկոն․ սա աղետ է դատական իշխանության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։