Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ժողովրդական արտիստ արժանանում են ոչ թե մի քանի անձանց կողմից, այլ տվյալ անձը պետք է ճանաչված լինի լայն հասարակության կողմից (տեսանյութ)

Մեդիակենտրոնի քննարկման թեման էր, թե ինչ սկզբունքներով են որոշվելու արվեստագետների ժողովրդականություն ու վաստակը և ինչ են տալիս այդ կոչումները արվեստագետներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումների դրույթը ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները։

«Ժողովրդական արտիստ կամ գործիչ, կամ վաստակավոր մշակութային գործիչ արժանանում են  ոչ թե մի քանի անձանց կողմից, այլ տվյալ անձը պետք է ճանաչված լինի լայն հասարակության կողմից»,-նշեց  ՀՀ ԿԳՄՍ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։