Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները՝ Orion Summit 2022-ի օրակարգում (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 22-ին տեղի ունեցավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները։

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանն ասաց, որ Summit-ի նպատակն է ամփոփել Orion-ի վերջին 2 տարվա գործունեությունը և աջակցել հայկական էկո համակարգին։

Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի՝ Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ նշեց, որ իրենք հանդիասանում են Orion Summit 2022-ի պլատինիում հովանավորը։

«Շատ կարևորում ենք թվայնացման զարգացումը Հայաստանում և բիզնեսներում, որպեսզի այն ավելի խորանա և կարողանա հանրության համար ավելի մատչելի լինի։ Ամերիաբանկը միշտ եղել նորարար տարբեր բնագավառներում և կարևորել է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը»,- նկատում է Դավիթ Սարգսյանը և այս համատեքստում նշում, որ արդեն մի քանի տարի է ինչ ընկերությունը զարգացնում էկո համակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

Orion Worldwide Innovations Armenia-ի հիմնադիր Էմմա Առաքելյանն էլ նշեց, որ իրենք ներկայացնելու են շատ կարևոր թեմաներ՝ սկսելով սթարտափների միեղջուրների ստեղծումը։

«Ունենք մեր կազմակերպությունները, որոնք պետք է ներկայանան՝ այդ թվում Սկայնան, Քոքնեյսը և Ինբադիդը, որը ներկայացրել ենք անցած տարի, և այս տարի ներկայացնում ենք իրենց արտակարգ աճը, զարգացումը և հաջողությունները համաշխարհային շուկայում»,- ներկայացրեց Էմմա Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։