Բացել լրահոսը Փակել լրահոսը
f61e7b10fc18b8112d7e72638503b63c
A A
Հասարակություն

Կրակոցներ՝ Երեւանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 20:00–ի սահմանում, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ:

Կրակոցների վայր՝ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող նախկին «Սպայկա»  ընկերության հարակից տարածք են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ այլ ոստիկաններ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: