A
A
Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց. Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:
«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի դպրոցը և քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք »,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն: