Բացել լրահոսը Փակել լրահոսը
հկ
A A
Քաղաքականություն

Այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի»․ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնություն

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը՝ ստորև․

 

«Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը։ Մեզ ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը անթույլատրելի և անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի երաշխիք հանդիսացող այդ միջանցքի որևէ աշխարհագրական կամ կարգավիճակային փոփոխություն՝ այն դիտարկելով իբրև հետագայում Արցախի և Հայաստանին միջև ֆիզիկական հաղորդակցության խափանման վտանգ, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման և Արցախում ապրող մեր հայրենակիցների բնաջնջման։

Հարկ է նկատել, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է միայն Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով, հետևաբար այդ միջանցքից դուրս ցանկացած այլ ճանապարհ դառնալու է Ադրբեջանի պարտավորություններից դուրս և գտնվելու է բացառապես ադրբեջանական տիրապետության ներքո՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասն անցնելու է Ադրբեջանի կողմից վերահսկողվող տարածքով և կառուցվել է Ադրբեջանի կառավարության միջոցներով։ Վերոհիշյալ հայտարարությամբ ցանկացած նոր երթուղու կառուցումը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմի համար այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ գործող «կյանքի ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի»։

Արամ Սարգսյան                                            Հրանտ Բագրատյան 

Հայաստանի Դեմոկրատական                    տնտեսագիտության    դոկտոր,   

կուսակցության նախագահ                           պրոֆեսոր, «Ազատություն»  

                                                                             կուսակցության նախագահ

Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» կոնցեռնի նախագահ, ՌԴ, Մոսկվա

Հարութ Սասունյան – «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Արմենիա Արցախ» հիմնադրամի նախագահ

Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Ալեկսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր

Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր

Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ

Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» ՀԿ նախագահ, ՌԴ,Սանկտ-Պետերբուրգ

Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր

Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ

Անժելա Թովմասյան - «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր

Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ  դեսպանորդ և լիազոր նախարար

Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ

Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ

Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ

Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ

Արամ Մխոյան  - ԱՀ նախկին գյուղնախարար

Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բան․գիտ․դոկտոր, պրոֆեսոր, իրանագետ

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան

Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր

Վալերի Ավանեսյան – պատմական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Սոկրատ Խանյան – բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ

Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ

Տաթևիկ Գևորգյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Գեորգի Սահակյան – ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Ստեփան Դադայան – պատմական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ

Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ

Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ

Ժասմինա Թելյան  –  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ

Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ

Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ

Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ

Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ

Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ

Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ

Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր