Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (1)
A A
Քաղաքականություն

Իշխանությունը նախաձեռնել է ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնանկ անելու գործընթաց

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից այսօր երեկոյան Ազգային ժողովի խորհուրդը նիստ կգումարի՝2022 թվականի հուլիսի 1 -ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու և խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին»։

Եթե ԱԺ խորհուրդը արտահերթ նստաշրջան գումարելու համաձայնություն տա, ապա օրակարգում լինելու է 2 հարց՝ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու որոշման, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծերը։ Արտահերթ նիստը նախաձեռնողների ներկայացուցիչը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։

Արթահերթ նիստ գումարելու հիմնավորման մեջ ասվում է, որ իշխող խմբակցությունը 2022 թվականի հունիսի 28-ի նիստում որոշել է հանես գալ որոշում կայացնելու նախաձեռնությամբ և շրջանառության մեջ դնել «ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Աժ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու» վերաբերյալ և  ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագծերը։

Ըստ հիմնավորման՝ այս նախագծերը վերաբերում են ԱԺ բնականոն գործունեության ապահովմանը և հաշվի առնելով, որ հերթական նստաշրջանն ավարտվել է և մինչև սեպտեմբոերի 12-ը՝ նոր նստաշրջանը ևս պետք է ապահովել ԱԺ անխափան աշխատանքը, հարկ են համարել արտահերթ նիստ հրավիրել։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերին «Իմ Քայլը» խմբակցության որոշմամբ, խորհրդարանին ներկայացվեց որոշման նախագիծ՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ նախաձեռնողների ներկայացուցիչը ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էր։

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նշելով, որ «բոլոր քայլականներին հանձնարարվեց իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության ղեկավար Մակունցին»։