Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա․ Ջուլհակյանը ներկայացրեց պաշտոնազրկման հիմքերը (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում «ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Աժ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու» վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը ներկայացրեց իշխանական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանը՝ հղում անելով մի շարք օրենքների։

 «Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից առ հունիսի 29-ը ներառյալ 342 քվերակություններից ունեցել է 198 բացակա»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Իշխան Սաղաթելյանը խորհրդի 25 նիստերից մասնակցել է ընդամենը 7-ին։

«Թե ԱԺ լիագումար նիստերից, թե ԱԺ խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը նշելով, որ Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը, և լիազորությունների պատվիրարկումը։

Այս համատեքստում իշխանական պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկին Իշխան Սաղաթելյանն ու իր գործընկերները հրաժարվեցին պատգամավորական երդում տալ, նաև հավելեց, որ Սաղաթելյանը քանիցս հրահրել է բախումներ՝ չպահպանելով քաղաքացիական համերաշխության սկզբունքը, տարածել ատելության խոսք՝ վիրավորելով հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորներին։

Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց նաև հունիսի 3-ի անկարգությունների մասին, երբ Իշխան Սաղաթելյանի անմիջական ցուցումով ակցիայի մասնակիցները գնացին բացելու Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկը։

«Հրահրված բախումների հետևանքով բուժհաստատություններ են դիմել շուրջ 60 անձ, որոնցից 39 ոստիկանության ծառայողներ»,- ասաց իշխանական պատգամավորը և հիշեցրեց, որ Իշխան Սաղաթելյանը մի շարք վիրավորական արտահայտություններ է թույլ տվել՝ օրինակ, ապրիլի 24-ի հավաքի ժամանակ վերջինս ասել է․ «Ով ասում է, թե մենք պատերազմ ենք բերելու անբարոյականի վաստակ է։ Տղերք, Նիկոլը փախնելու ա,կամ ձեզ խոսք ա տվել, որ ձեզ փրկելու ա՝ էդ իրա նավի մեջ էդքան անասուն չի տեղավորվի, որ հետը տանի»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի կատարում իր ԱԺ նախագահի տեղակալի պարտականությունները՝ վերոգրյալի հաշվառմամաբ ՔՊ խմբակցությունը այս որոշմամաբ նպատակ ունի  հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի։

Մանրամասները՝ տեսանյութում