Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային էպոսները մշակութային հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգին իր պատմության ընթացքում և հիշեցնում, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը: «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը դասվում է աշխարհի լավագույն էպոսների թվին:
Այն աչքի է ընկնում իր հայրենասիրական բովանդակությամբ, խաղաղասիրական ու դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ և Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ՝ կկազմվի ու կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:
Ֆասթ Կրեդիտը և Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում են դրանց կյանքի կոչմանը: