A
A
ԲԴԽ «կրքերից» մինչեւ Սահմանադրության փոփոխություն. Region5+ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 5-ը Հայաստանում պետական տոն է, Սահմանադրության օրը, որն ընդունվեց 1995 թվականի հանրաքվեի արդյունքում:
Սահմանադրությունը մեր երկրում փոխվել է երկու անգամ. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրական վերջին հանրաքվեից 3 տարի անց Հայաստանը ամբողջովին խորհրդարանական կառավարման անցավ:
Շատերը նկատեցին՝ Սահմանադրությունը, որը կարվեց Սերժ Սարգսյանի համար, հագավ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Region 5+-ի շրջանակներում անդրադարձ է արվել սահմանադրական փոփոխություններին, դատաիրավական համակարգին եւ մարդու իրավունքների խնդիրներին: