A
A
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և ոսկե մեդալ նվաճեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբիշ Հայկ Պապիկյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոն կոչում:
70 կգ քաշային մեր մարզիկը եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Սաբիր Ջաբարովի հետ: Մինչև մրցամարտի վերջին պահը մեր ըմբիշը զիջում էր 1:2 հաշվով, սակայն վերջին վայրկյանին նա 2 միավորանոց հնարք կատարեց և կամային հաղթանակ տոնեց` 3:2: Ադրբեջանցի ըմբիշը պարտության դառնությունից պարզապես մի քանի տասնյակ վայրկյան չէր կարողանում ծնկած վիճակից ոտքի կանգնել:
P.S. Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է