Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lernajin arcax
A A
Սպորտ

ՀՖՖ-ն «Լեռնային Արցախին» թույլ տվեց խաղալ Պրեմիեր Լիգայում

Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստում առաջին հերթին քննարկվել է «Լեռնային Արցախ» ՖԱ-ի նամակը, որում ակումբը  դիմել է VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ակումբը հավաստիացրել է, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգիՀոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ֆեդերացիայի Արտոնագրման կոմիտեն ապրիլի 1-ին մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:

ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

Այդպիսով, 2022/2023 մրցաշրջանին Հայաստանի Պրեմիեր Լիգային կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:

Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: