Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+melikyan
A A
Սպորտ

«Կլուժը» մեր համար ուժեղ թիմ է. «Փյունիկի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսպես մեկնաբանեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Կլուժի» հետ կայանալիք խաղը:

«Վաղը շատ կարևոր և դժվար խաղ է, քանի որ «Կլուժը» մեր համար ուժեղ թիմ է: Բայց ֆուտբոլի սիրում է անակնկալներ, և մենք պատրաստվում ենք վաղը մատուցել այդ անակնկալը: «Կլուժը» ռեալ ուժեղ է մեզանից, բայց մենք շատ լավ ենք ուսումնասիրել հակառակորդին: Պատրաստ ենք խաղին, ունենք վստահություն մեր ուժերի նկատմամբ, խաղի պլան: Վաղը պետք է շատ ավելի կենտրոնացած լինենք, կազմակերպված խաղանք:

Մենք խնդիրներ ունենք, ընկերական խաղեր չենք անցկարել, սակայն չեմ կարծում թե դա կանդրադառնա վաղվա խաղի վրա:

Մենք շանս ունենք հաղթելու, բայց հնարավոր է և պարտվենք «Կլուժին», քանի որ մրցակիցն ուժեղ է: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք նրա համար, որ խաղից հետո հանգիստ լինենք և  անգամ պարտության դեպքում ինքներս մեզ ասենք, որ ամեն ինչ արեցինք, բայց սա ֆուտբոլ է, և մենք անհաջողության մատնվեցինք: Գլխավորն այն է, որ վաղը կարողանանք ցույց տալ մեր առավելագույն հնարավորությունները:

Թիմի նորեկներն ուշ են միացել թիմին: Նրանք դեռ լավ մարզավիճակում չեն, ուստի չեն կարող մեզ օգնել վաղվա խաղում: Բայց թիմում կան 22 ֆուտբոլիստ, և նրանք, ովքեր վաղը կհայտնվեն մեկնարկային կազմում, լիովին պատրաստ են հանդիպմանը», - ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ «Փյունիկ» - «Կլուժ» խաղը կկայանա վաղը, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: