Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իշխանությունn իր «կայֆերի» համար է պահում, ընդդիմությունն էլ փորձում է այն վերցնի, որ ինքը «կայֆ» անի․արցախից տեղահանված (տեսանյութ)

Արցախից տեղահանվածներն այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ օրվա իշխանություններից պահանջելով ուշադրություն դարձնել տեղահանվածների խնդիրներին՝ հատկապես նրանց կարգավիճակի հարցին։

Արցախից տեղահանված Արթուր Ստեփանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք գործող իշխանություններից պահանջում են, որպեսզի Արցախից տեղահանվածներին տան փախստականի կարգավիճակ։

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն էլ  ասաց, թե որևէ մեկը պետական շահով չի առաջնորդվում։

«Իշխանությունը ուզում է պահել իր իշխանությունը իր կայֆերի համար, ընդդիմությունն էլ երևի փորձում է վերցնի, որ ինքը կայֆ անի»,- ասաց Լևոն Հայրյանը և շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվю տեղեկացրեց, որ իրենք չեն հանձնվելու և շարունակելու են իրենց պայքարը։

Խոսելով Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ նշեց, որ ինքը հակառակ պատկերն է տեսել և չկա որևէ միջազգային հանրություն, որ նման պահանջ է դրել։

«Չենք լսում, որ ՀՀ սահմանները պետք է պահվեն, չենք լսում, որ Արցախը պետք է վերականգնվի։ Պետական քաղաքական վերնախավը չի գիտակցում, որ Արցախի կորուստը կորուստ է ամբողջ պետականության համար»,- նկատում է «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը և հավելում, որ օրվա իշխանությունն ու ընդդիմությունը հայտնվել են թուրք-ռուսական աքցանի մեջ և քաղաքական էլիտան սկսել է հաճույք ստանալ այդ աքցանից։

Մանրամասները՝ տեսանյութում։