Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցաները շարունակելու ենք նստացույցերով (տեսանյութ)

Արցախից տեղահանվածները վաղվանից շարունակելու են իրենք բողոքի ակցիաները՝ նստացույցներով։ Այսօր Կառավարության շենքի մոտ նման հայտարարությամբ հանդես եկավ «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը՝ վստահեցնելով, որ իրենք չեն դադարեցնելու պայքարը իրենց իրավունքների համար։

Լևոն Հայրյանի խոսքով իրենց պահանջը 2 է՝ Արցախի միացումը Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի հեռացումն առանց պայմանների։

Արցախից տեղահանվածներին Լևոն Հայրյանը կոչ արեց համախմբվել և միանալ իրենց շարժմանը և նշեց, որ իրենց միացել էին ընդդիմության պայքարին, իսկ այսօր այդ պայքարը մնացել է իրենց ուսերին։

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարի տեղեկացմամբ՝ վաղվանից  բողոքի ակցիաներ են տեղի ունենալու տարբեր դեսպանատների ու պետական կառույցների մոտ, իսկ այսօր քանի որ ՀՀ Սահմանադրության օրն է ակցիայի մասնակիցները որոշեցին միայն քննարկել անելիքները և միայն վաղվանից սկսել ակտիվ պայքարը։

Հիշեցնենք՝  րցախից տեղահանվածներն այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ օրվա իշխանություններից պահանջելով ուշադրություն դարձնել տեղահանվածների խնդիրներին՝ հատկապես նրանց կարգավիճակի հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։