Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վանեցյանի ձեռքի տակ եղել են գաղտնի տեղեկություններ և նրա հրաժարականը տարակուսանք է առաջացնում․ Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)

«Մենք պետք է ունենանք այնպիսի սահմանադրություն, որը կարած չլինի որևիցե  իշխանավորի հագին»․ այս կարծիծը հայտնեց  «Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի սահմանադրություն պետք է լինի, որպեսզի 10 տարին մեկ փոփոխման չենթարկվի։

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ նա նշեց, որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի ու նաև որոշակի տարակարծություններ է տեսնում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև․ «Ես կասկածում եմ, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»։

Հարցին, թե ինչ կարծիք ունի Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, Վազգեն Պետրոսյանը նշեց․ «Վանեցյանի ձեռքի տակ եղել են գաղտնի տեղեկություններ և նրա հրաժարականը տարակուսանք է առաջացնում»։

Ըստ նրա՝ շուտով Հայաստանում ականատես ենք լինելու 2-րդ գունավոր հեղափոխության, որը կտանի 102-րդ ռազմաբազայի դուրսբերման։

Մանրամասները՝ տեսանյութում։