A
A
Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Քյոլնում»․ BILD
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Քյոլնում»։ Այդ մասին տեղեկացնում է գերմանական BILD թերթը։
Ըստ այդ աղբուրի, մեր ֆուտբոլիստն այսօր ժամանել է Դոնաուեշինգենում գտնվող «Քյոլնի» ուսումնամարզական կենտրոն, որտեղ այժմ առաջին թիմն ուսհավաք է անցկացնում։ «Քյոլնի» ղեկավարությունը պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել հայ հարձակվողի հետ։
Նրա ներկայիս թիմը՝ «Հոֆենհայմը», համաձայն է տեղափոխությանը։
«Սարգիս Ադամյանը Բելգիայում վեց ամիս հանդես գալուց հետո կրկին ցանկանում է խաղալ Բունդեսլիգայում։ Նա կփորձի ուժեղացնել և արագություն հաղորդել «Քյոլնի» հարձակման եզրերին», - գրում է թերթը։