Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 5.07.
A A
Սպորտ

«Արարատը» այսօր մեկնել է Սկոպյե

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունն այսօր առավոտյան ժամանել է Հյուսիային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Շկենդիայի» հետ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Արարատն» այսօր երեկոյան մարզում կանցկացնի Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնում, իսկ հուլիսի 6-ին նախախաղային պարապմունքը տեղի կունենա Սկոպյեի Ազգային մարզադաշտում։

«Արարատը» Սկոպյե է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով. Արտյոմ Պոտապով, Գոռ Մանուկյան, Յուրի Մաղաքյան, Մարկո Պրլևիչ, Հովհաննես Նազարյան, Խուան Բրավո, Դիմիտրի Լեգբո, Հրայր Մկոյան, Վարդան Արզոյան, Արման Մկրտչյան, Ռուդիկ Մկրտչյան, Իվան Դիաս, Էդգար Մալաքյան, Գոռ Մալաքյան, Բաբու Չամ, Ռազմիկ Հակոբյան, Ալիյու Իսահ, Դավիթ Մանոյան, Դրիլոն Կաստրատի, Ալիկ Առաքելյան, Ալեքսանդր Գլիշիչ:

«Շկենդիա» - «Արարատ» խաղը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 22։00-ին։