Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությունը ոչ թե իր օրակարգով կգա ԱԺ, այլ էն օրակարգով, որով ԱԺ գործառույթները պահանջում են (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում արտահերթ նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարց տվեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ընդդիմությունը ներկա՞ էր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերին քննարկվող նախագծերին, որոնք արդեն այսօր հասել են լիագումար նիստերի օրակարգ։

«Ընդդիմությունը տվյալ հարցերի քննարկումներին ներկա չի եղել, բայց ես որքան տեղյակ եմ՝ ընդդիմությունը հիմա պաշտպանության նախարարությանը այլ բողոքներ ունի։ Իրենց համակիրներին հիմա զորահավաք են տանում՝ գուցե՞ դրա համար չկան», -պատասխանեց իշխանական պատգամավորը։

Ռուբինյանն էլ նկատեց, թե տարօրինակ բան է ստացվում՝ փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ ԱԺ կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգմանը, որին կարող ենք գալ այն է, որ պաշտպանությունն ու զինվորական ծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում։

Վիլեն Գաբրիելյանն էլ արձագանքելով ասաց, որ ընդդիմությունը ազատ է արտահայտել իր տեսակետները և նշեց, որ ընդդիմությունը ԱԺ է վերադառնալու ոչ թե իր օրակարգով, այլ այն օրակարգով, որը ԱԺ-ի գործառույթները պահանջում են։