Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շուրջ 4 ժամ տևած սրտի բարդագույն վիրահատությունը հաջող է անցել (տեսանյութ)

Աշխարհահռչակ իտալացի պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին և «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը րոպեներ առաջ են դուրս եկել վիրահատարանից։ Շուրջ չորս ժամ տևած սրտի բարդագույն վիրահատությունը հաջող է անցել։

Հայաստանում նման վիրահատություն հազվադեպ է կատարվում։

Բժշկագիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է կատարել խրոնիկ անոթների բացում՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Բժիշկ Համբարձումյանն ասում  է՝ բարդ վիրահատությունից հետո պացիենտի վիճակը լավ է։

«Այսօր անոթը բացեցինք անտեգրատ եղանակով, հետին պատի անոթը ռետրոգրադ եղանակով կոլատր ցանցի միջոցով մտանք, բացեցինք անոթը և շատ հրաշալի արդյունքով»,- ասում է բժիշկ Համբարձումյանը։

«Շատ կարևոր էին թիմային աշխատանքը, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այն սարքավորումները, որ այս բժշկական կենտրոնում գոյություն ունեն»,-հավելում է Գալասսին։

Կարեն Համբարձումյանը չի թաքցնում ուրախությունը, որ աշխարհահռչակ բժշկի հետ համատեղ ներդրվում է նմանօրինակ բարդ վիրահատությունների կատարման պրակտիկան։

Պրոֆեսոր Գալասսին ևս պատրաստակամ է շարունակել համագործակցությունը հայ բժիշկների հետ։ Խոստանում է՝ երկու ամիս հետո կրկին Հայաստան վերադառնալ։