Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամոթ ա, վերջ տվեք․ մյուս անգամ ձեզ իրավունք չվերապահեք կոչեր անեք զինվորականներին (տեսանյութ)

Սա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է և ինչպես ասաց Անդանիկ Քոչարյանը՝ այս փաթեթների անհրաժեշտությունը երեկ չի առաջացել։ Նման հայտարարություն այսօր խորհրդարանում արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ պաշտպանության ոլորտին վերաբերող այս նախագծերը փոխելու են ոլորտի կառավարումը։

«Շատերը խոսում են նրա մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին։ Նախ ԶՈՒ-ն ենթարկվում է նախարարին։ Դա փորձ չէ։ Շատ հստակ քայլ է, որ ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը և նշեց, որ ժողովրդի տված իշխանությունը իրենց իրավունք է տալիս իրացնել ամբողջությամբ։

Պաշտպանության գերատեսչության ղեկավարն ասաց, որ ինքը կցանկանար, որ այստեղ լինեին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, քանի որ նրանցից շատերն ունեն զինվորական ծառայության փորձ ու գիտելիքներ և հավելեց, որ ինքն այն մարդը չէ, որ խելամիտ առաջարկները մերժեր։

«Պատատակերի և թաքուն քննարկումները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն»,- հայտարարեց պաշտպանության նախարարը և վստահեցրեց, որ ընդդիմության օրակարգը ամենևին ՀՀ քաղաքացու բարօրությունը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։