Հայաստանը եվրագավաթներում 50 տոկոսանոց արդյունք ունի
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած օրերին կայացան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումները:
Բոլորից հաջող հանդես եկան Լեհաստանի և Ֆինլանդիայի ակումբները, որոնք ցույց տվեցին 100 տոկոսանոց արդյունք՝ երեք խաղերում տոնելով նույնքան հաղթանակ: Եվրոպական նոր մրցաշրջանը հաջող են սկսել նաև Բոսնիա և Հերցոգովինայի, Էստոնիայի, Սլովակիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները, որոնք առայժմ բավարարվել են երկուական հաղթանակով:
Բոլորից անհաջող մեկարկել են Հյուսիսային Իռլանդիայի թիմերը, որոնք չորս խաղում կրել են 4 պարտություն: Խաղաշրջանը վատ են սկսել նաև Վրաստանի կումբները, որոնք 4 խաղից միայն մեկն են ավարտել ոչ-ոքի, իսկ մնացածը տանուլ են տվել:
Հաղթանակի բերկրանք չեն ապրել նաև Մալթայի, Լիտվայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Անդորայի ներկայացուցիչները: Հայաստանի թիմերն առաջին խաղերից հետո ցույց են տվել 50 տոկոսանոց արդյունք:
«Ալաշկերտը» սեփական դաշտում 1.0 հաշվով հաղթել է Մալթային «Համրուն Սպարտանսին», իսկ «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել ռումինական «Կլուժի» հետ՝ 0:0: «Արարատը» հյուրընկալվելիս 0.2 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Շկենդիային»: Լիգաների այս փուլի պատասխան հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-14-ին: