Բացել լրահոսը Փակել լրահոսը
42795_b
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը ցավակցագիր է ուղարկել Շինձո Աբեի ընտանիքին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական -քաղաքական գործիչ Շինձո Աբեի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ:

«Շինձո Աբեն իր երկրի ճակատագրով մտահոգ ու նրա շահերը աներկբա պաշտպանող իսկական հայրենասեր էր: Նա հավասարակաշռված ու սթափ մտածողության տեր միջազգային մասշտաբի պետական գործիչ էր, որի հետ բախտ եմ ունեցել շփվել ու խորաթափանց քննարկումներ ունենալ:

Իմ մեջ միշտ կմնան այդ լավագույն հիշողությունները ճապոնացի ժողովրդի արժանավոր զավակի մասին:

Խնդրում եմ վշտակցության ու մխիթարանքի խոսքերս փոխանցել Շինձո Աբեի ընտանիքին»,- ասվում է Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում: