Իշխանափոխություն իրականացնելու համար 3 մարդ կա, որ պետք է միասին նստեն ու որոշում կայացնեն. Ա. Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե այդ ուժերը ցանկություն ունեն իշխանափոխություն իրականացնել, ապա առնվազն երեք մարդ կա, որ պետք է նստեն ու որոշում կայացնեն՝ Ռ․ Քոչարյան, Ս․ Սարգսյան և Տեր -Պետրոսյան, առանց այդ երեք գործիչների հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել»,- նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին և բողոքի ցույցերին։
Արա Պողոսյանի կարծիքով՝ Ն․ Փաշինյանը և իշխանությունը Արցախի հարցից հրաժարվել են․ «Պատահական չէ, որ Ն․ Փաշինյանը հիշեցնում է, որ Արցախը ռուսական խաղաղապահ ուժերի ազդեցության ու պատասխանատվության գոտին է, ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հարցում պատասխանատվությունը բարդել երրորդ կողմի վրա, իշխանությունը ասում է՝ եկեք այդ խնդիրը դնենք ռուսական կողմի վրա, թող ռուսական կողմը այդ հարցում փորձի ինչ-որ բան անել, կստացվի՝ լավ, եթե չստացվի, արցախցիները կմեղադրեն ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Ռուսաստանի Դաշնությանը»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանն արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով կարող է հանդիսանալ հակառուսական ուժ, որտեղից դուրս կգա ռուսական վերջին կայազորը․ «Ենթադրենք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, ապա հարց է առաջանալու՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանում ի՞նչ գործ ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում։