Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Եվա Գևորգյան․ աղջիկը հյուսիսային հեքիաթից (տեսանյութ)

Երիտասարդ, բայց արդեն ճանաչված դաշնակահարուհի, տասնյակ մրցույթների հաղթող Եվա Գևորգյանը հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ։ Ծրագրում՝ Ռախմանինովի  երկրորդ կոնցերտն էր՝ թերևս կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունը։

«Աղջիկ՝ հյուսիսային հեքիաթից»` այսպես է բնութագրել 17-ամյա մեր հայրենակցուհուն թուրք երաժշտագետ Ատեշ Օրգան։

Եվան ծնվել ու սովորում է Մոսկվայում, բայց ամեն տարի գալիս է իր հայրիկի՝ ճարտարապետ Բաբկեն Գևորգյանի հայրենիք։ 2019-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն, որ կարողանա միջազգային մրցույթներում պաշտոնապես ներկայացնել Հայաստանը։

Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցել է Եվայի հետ։