Ոստիկանությունը փշալարերի հետևում չի պախկվում և նրա պահվածքը հպարտ է․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարեկային ծառայության ներդրումը ցույց է տալիս, որ առաջին քայլերը, եթե ճիշտ պահպանենք, ապա ոստիկանության նկատմամբ անվստահությունը հետ է նահանջում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ՆԳՆ-ն վերականգնելու համար խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ քաղաքական անցուդարձի մեջ ոստիկանության պահվածքն այսօր ավելի հպարտ է, ոստիկանն իր կերպարով ընկալելի է դարձել և փշալարերի հետևում չի պախկվում։
«Դրա մեջ էլ հպարտություն կա, մենք դա չենք նկատում, ոնց որ դա չի եղել»,- նկատում Է Անդրանիկ Քոչարյանը և ցանկություն հայտնում, որ հիշեն նաև անցյալից դրվագներ և գնան առաջ։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առաջխաղացումը առաջարկվող ծրագիրն է։ Անդրանիկ Քոչարյանը այս համատեքստում շնորհակալություն հայտնեց էստոնացի գործընկերոջը, ով իր երկրի փորձով կիսվում էր համակարգի ներդրման հետ կապված դետալային նրբերանգներով։
Հիշեցնենք՝ խորհրդարանական լսումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու համար։ 2003 թվականին Ներքին գործերի նախարարությունը միացվեց ԱԱԾ-ին և որպես առանձին գերատեսչություն դադարեց գոյություն ունենակ։
Մանրամասները՝ տեսանյութում։