Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ․ պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

Կխնդրեմ չչարչարվեք, չգաք, չեմ խոսելու։ Այսօր խորհրդարանում ասաց լրագրողների հետ ճեպազրույցից խուսափող ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանին, ՊՆ-ն հաղորդել է, որ կրկին կրակել է Ադրբեջանը, նախարարի տեղակալը պատասխանում է, որ եթե կա տեղեկատվություն, որ կրակել է, ապա հետևենք և որպես ելակետ վերցնեք այդ տեղեկատվությանը։

«Ուզում եմ ձեզ վստահ ասել՝ ՊՆ-ն չի կարող ոչ մի բան թաքցնել։ Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի, որովհետև դրա մասին կիմանաք»,- ասաց նախարարի տեղակալը։

Իսկ թե ինչու է վերջին շրջանում հակառակորդը Վայոց Ձորի հատվածում ակտիվացել, Արման Սարգսյանն ասաց, որ մեր սահմանաը փոխվել է։

«Իհարկե, Վայեց Ձորը սահմանամերձ է եղել, բայց հաշվի առեք, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել։ Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։