A
A
Արզաքանցյանը «համակերպվել» է
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը չի բողոքարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այն մտել է օրինական ուժի մեջ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր էր ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար եւ դատապարտել 350.000 դրամ տուգանքի։
Հիշեցնենք, որ Արցաքանցյանն անցած տարի, նախընտրական փուլում, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր ներկայացրել կեղծ փաստաթուղթ, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։
Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել էր տեղեկանք ձեռք բերել, որ վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել էր ԿԸՀ։
Մինչ դատավճիռը՝ Տիգրան Արզաքանցյանը զղջացել էր արարքի համար եւ ցուցմունք չէր տվել։