«Որդուս մասունքների, կմախքացած ոսկորների առաջ երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու»․Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում բնակված եւ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրը լքած տիկին Նաիրան լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդուն՝ Ժիրայր Մարգարյանին, գտել էին Աբովյանի դիահերձարանի նկուղում․
«Անարգել էին որդուս։ Այնքան ուժգին է ցավը, որ կարծես արդեն հուղարկավորած երեխայիս նորից եմ հուղարկավորում։ Երեք ամիս սպասել եմ ԴՆԹ կրկնակի հետազոտության արդյունքներին, որից հետո միայն պարզվեց, որ իմ երեխան է։ Ուրբաթ ասել էի, որ երկուշաբթի գալու եմ երեխայիս մասունքների հետեւից։ Աշխատանքային օրեր չէին։
Երկուշաբթի ժամերով սպասել եմ, բայց անգամ չէին բերել Հերացի՝ դիահերձարան։ Անընդհատ երազիս տեսնում էի, որ որդիս հանգստանալ է ուզում։ Ուզում էի հուղարկավորել, որ հանգստություն գտներ․․․Երեխայիս մասունքների (ոչ թե դիակ, այլ մասունք, իրենք սովորեցրին այդ մասունք բառը), այդ կմախքացած ոսկորների առաջ երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու՝ բոլորը։ Վաղը կլրանար երկու տարին, որ տղաս գալու էր բանակից, բայց ես այսօր դատարանի առաջ եմ։ Ես պետք է ուրախությամբ դիմավորեի մինուճար որդուս։ Ինձ պետք չեն ներողությունները։ Եթե մեր իշխանությունն ի վիճակի չէր պատերազմի դիմակայելու, ինչի՞ տարավ իրենց ասած «հանուն ոչնչի» մեր երեխաներին զոհելու»։
Այսօր կայացել է Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին պարկերով դրված զոհված զինծառայողների դիակների ու մասունքների դեպքի հետ կապված քրգործով հերթական նիստը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝