13,8 միլիարդ եվրոյի չափով՝ ռուս օլիգարխների եւ քաղաքացիների ակտիվներ են սառեցվել
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիությունը սառեցրել է ռուս օլիգարխների, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները՝ 13,8 միլիարդ եվրոյի (13,83 միլիարդ դոլարի) չափով։
Այս մասին ասել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Պրահայում ԵՄ արդարադատության նախարարների հանդիպումից առաջ։
Գումարի մեծ մասը՝ ավելի քան 12 միլիարդ եվրո, սառեցվել է Եվրամիության անդամ հինգ երկրների կողմից, եւ Հանձնակատարը կոչ է արել ԵՄ անդամ մյուս երկրներին ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ:
Ռեյնդերսի խոսքով՝ ամառվա վերջին ձեռք կբերվի քաղաքական վերջնական համաձայնություն նոր իրավական միջոցների վերաբերյալ, ըստ որոնց հանցագործություն կհամարվեն պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու գործողությունները:
Ներկա պահին սև ցուցակում են ներառված 98 իրավաբանական և գրեթե 1160 ֆիզիկական անձինք: