Բացել լրահոսը Փակել լրահոսը
USA
A A
Քաղաքականություն

Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեն հերքում՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Հայաստանում է․ Azatutyun.am

Պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական բաժնից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ այս պահին տեղեկություն չունեն Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը՝ փաստորեն, չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Երևանում է։