Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սաքունց
A A
Քաղաքականություն

Պատասխանատվությունը կրում է պետությունը․ իրավապաշտպան

«Դատարանում մեղադրյալի մահվան համար պատասխանատվություն կրում է պետությունը, նույնիսկ, եթե դա լինի կաթվածի պատճառով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտապան Արթուր Սաքունցը։

Այսօր դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Սա ուղղակի փաստարկ է այն պահանջի համար, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ միջոց, եթե հիմնավորված է համարվում խափանման այլ, ազատազրկում չենթադրող միջոցների կիրառման անարդյունավետությունը»,- նշում է Արթուր Սաքունցը: