Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը շուտով կներկայանա խոշոր նոր նախագծերով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցն ունի մոտ 350 սան։ 2015թ. բացված կենտրոնում տարիների ընթացքում կուտակվել են առաջին հայացքից աննկատ, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։
Համայնքային ենթակայության մարզադպրոցի պայմաններին տեղում ծանոթացել ու զարգացման հնարավորոթյուններն է քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Այդ կենտրոնը Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր մարզահամալիրներից է՝ շատ մեծ ներուժ ունեցող: Խնդիրներն ընթացիկ և տեխնիկական են: Այս պահին քննարկումն ենք էներգախնայողության համակարգերի ներդրումը, քանի որ տարին 12 ամիս սառցադաշտի պահպանումը էլեկտրաէներգիայի մեծ ծախս է ենթադրում: Քննարկվում է արևային էներգիայով ինչ-որ չափով փոխհատուցելու տարբերակը»,-նշում է Գևորգ Սիմոնյանը:
Ամռան տապին Երևանի ամենազով անկյունում՝ սահադաշտում, 10 աստիճան տաքություն է: Որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին և անխափան աշխատի, ամենապատասխանատու գործը տեխնիկական սպասարկման անձնակազմինն է:
Այս օրերին Երևանում մարզվում է Ռուսաստանի Դաշնության ազգային հավաքականը։ Մարզադպրոցի սառույցը զարմացրել ու տպավորել է մարզիկներին: