A
A
«Սեմերջյանը մեր երկրում թմրաբանական ծառայության ձևավորման ակունքներում էր կանգնած»
Աջակցիր «Ա1+»-ինՄահացել է թմրաբան Պետրոս Սեմերջյանը։ Այս մասին ՖԲ իր էջում հայտնել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանը
«Խորը ցավով տեղեկացա գործընկերոջս՝ Պետրոս Սեմերջյանի մահվան մասին:
Նա մեր երկրում թմրաբանական ծառայության ձևավորման ակունքներում էր կանգնած:
Մեծ ավանդ ունի նաև ոլորտի մասնագետների պատրաստման, կախվածություններ ունեցող մարդկանց համար բուժման նոր մեթոդների ներդրման գործում:
Ցավակցում եմ Պետրոս Սեմերջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է նա։