Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հենց նկարներն էին պատճառը, որ նա 93-ին մեկնեց ԱՄՆ․ բացվեց Ստեփան Թոփչյանի ցուցահանդեսը (տեսանյութ)

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց անվանի գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս Ստեփան Թոփչյանի աբստրակտ նկարների ցուցադրությունը։

Վառ անհատական, կենդանի ու ներդաշնակ գունագեղությամբ վրձնած կտավներ՝ այսպես են բնութագրում Ստեփան Թոփչյանի՝ թոփչյանական տաղանդավոր ընտանիքի ևս մեկ ներկայացուցչի գեղանկարը։

«Որպես գրականագետ՝ հայրիկս, համաշխարհային մակարդակի մեծություն էր, իսկ նկարները պատճառ դարձան, որ 93-ին նա գնաց Ամերիկա բնակվելու։ Այնտեղի պատկերասրահներն էին հետաքրքրված նրա կտավներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կրտսեր որդին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նրա խոսքով, ինքն ու ավագ եղբայրը՝ մշակութաբան, թարգմանիչ Արամ Թոփչյանը, հոր մահվանից հետո տեղափոխեցին կտավները Հայաստան, և այս ցուցադրությունը 1980-ականներից հետո առաջինն է Երևանում։

«Կան նկարներ, որ հիշում եմ, թե հայրիկս ինչպես է նկարել, քանի որ կողքին եմ եղել։ Նա նաև ռեալիստական նկարներ ունի, սակայն 80-ականներից սկսած՝ աբստակցիոնիստ էր, դրա համար էլ որոշեցինք հենց այս կտավները ցուցադրել»,- նշեց պարոն Թոփչյանը։