Բացել լրահոսը Փակել լրահոսը
televizor_internet3x4
A A
Քաղաքականություն

Ուղիղ եթերում արգելված կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի, եթե կոչի հեղինակին զգուշացնեն․Առավոտ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել։ Ըստ նախարարության, 2020 թվականին ընդունված այս օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ եւ բացթողումներ, որոնք վերացնելու համար էլ նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունները։ Նախագծում կատարված փոփոխությամբ, ըստ ԲՏԱ նախարարության, հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը:

Օրինակ՝ «Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝