Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid 19
A A
Հասարակություն

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է Covid-19-ի 51 նոր դեպք, գրանցվել է 1 մահ

Վրաստանում հուլիսի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 95 բուժառու, մահացել է 1 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 16 հազար 811 է: