A
A
Իրաքի Հայոց թեմում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Աջակցիր «Ա1+»-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ․ Ադամ քահանա Մովսիսյանը ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում։