Էսօր ինձ էլի կփորձեն կալանավորել. սա քաղաքական հետապնդում է իմ ու ընտանիքիս նկատմամբ. Չալաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանի դիմաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը եկել էր իր գործով նիստին մասնակցելու։ Լրագրողների հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ նախորդ նիստը չէր կայացել իր վատառողջ լինելու պատճառով։
«Այո, սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իր անձնական պատճառների մասին ես չեմ ուզում այսօր որևէ հայտարարություն անեմ։ Ի վերջո այդ ամենը հանրությանը հայտնի կդառնա» լրագրողների հետ զրույցում»,- ասաց Չալաբյանը։
Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իր դեմ կատարվող գործողությունները քաղաքական հետապնդում է, որը շարունակվում է նաև իր հարազատների և ընտանիքի նկատմամբ։ Նա նկատեց, որ Կենտրոնական բանկում աշխատող իր եղբայրը ստիպված է եղել հեռանալ իր պաշտոնից։ Անդրադառնալով իր քրեական գործի մասին՝ հարցին Չալաբյանը վերահաստատեց․
«Սա ընդամենը թքած-կպցրած գործա տարբեր բաներից, որի նպատակը եղել է ինձ ապօրինի կերպով ազատությունից զրկելը»,-ասաց Չալաբյանը՝ իր կալանքի մասին դատարանի որոշումը որակելով ապօրինի։
Չալաբյանի խոսքով՝ իր ազատության մեջ հայտվելը ոչ թե իշխանությունների կամքով է տեղի ունեցել, այլ նրա համար, որ իշխանությունը չի կարողացել կալանքի տակ պահել իրեն։ Ավետիք Չալաբյանը կասկած հայտնեց, որ իշխանություններն այսօր փորձելու են կրկին փոխել իր խափանման միջոցը և կրկին կալանավորել իրեն։