Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճստո
A A
Հասարակություն

Մարտակերտի 8 ամսական բնակչի լյարդի փոխպատվաստումը բարեհաջող է կատարվել․ վիրահատությունը տևել է 14 ժամ

Երեկ բարեհաջող իրականացվել է Մարտակերտի բնակիչ, 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։ Այս մաիսն հայտնում է ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ:

Մեծ շնորհակալություններ բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին»,-գրել է նա: