Այժմ հայերի սև ցուցակ ունեն Ալիևը և Փաշինյանը․ Բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ. Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու արգելքի:
«Այժմ հայերի սև ցուցակ ունեն Ալիևը և Փաշինյանը: Նայեք քաղբանտարկյալների ցուցակը և տեսեք, որ բոլոր քաղբանտարկյալները ընտրված մարդիկ են: Իշխանության ցանկանում է մեկուսացնել այն մարդկանց, որոնք ունակ են դիմադրության, ունակ են պայքարելու եւ վիժեցնելու Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման գործընթացը, պետք է մեկուսացվեն»,- Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ցույցի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը իր հերթին նշեց, որ այսպիսի գործընթացները հակահայկական են․ «Այժմ մայր Հայաստանը Արցախից և սփյուռքից տարանջատելու գործառույթ է իրականացվում»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։