Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին տարան հետախուզվողին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 02.00-ին, Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 40-ամյա Ալիկ Մ.-ն, որը 2021 թ. հունիսի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:   Հայտնում է ոստիկանությունը

`